Արվեստասեր

Home » «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթ » Արմինե Պողոսյան. Բնության խոսքեր

Արմինե Պողոսյան. Բնության խոսքեր

Բնության խոսքեր

Ուզում եմ ասել այսօր երկու խոսք՝
Իմ սրտից բխած՝ անգութ այս մարդկանց,
Որ տանջում է ինձ երկար տարիներ և խեղաթյուրում իմ մաքուր հոգին։
Դո՛ւք, որ անխնա վերացնում եք ինձ,
Պայքարում եք իմ ու ձեր կյանքի դեմ,
Դո՛ւք, ավիրում եք ամեն գեղեցիկ,
Ամեն գրավիչ բնության մասնիկ,
Եվ փոխարենը կառուցում շենքեր,
Օդը պղտորող մեծ գործարաններ։
Դո՛ւք, կործանում եք ձեր շուրջն ամեն բան,
Իսկ ես՝ հնազանդ, դեռ հետևում եմ,
Հետևում եմ ձեր անկուշտ պահվածքին։
Դո՛ւք, վերացնելով իմ հրաշքները,
Դեռ լույս չտեսած շիվերն իմ անմեղ,
Հավերժ թաղում եք նրանց իմ հողում,
Եվ գազանորեն թողնում եք մթում։
Հետո էլ անմեղ հայացք ընդունում,
Կարծես մի բան էլ ես եմ նեղացնում,
Երբ բարկանում եմ, շենքեր շուռ տալիս,
Օվկիանոսներ եմ հանում ափերից
Ու փոթորիկներ սարքում հուզմունքից։
Ես պարտավոր չեմ հանդուրժել ձեր պիղծ,
Անտաշ ձեռքերով աշխարհը ստեղծած։
Ես պահանջում եմ վե՛րջ տվեք, մարդի՛կ,
Խնայեք և՛ ինձ, և՛ ձեր կարճ կյանքը։

Հեղինակի հայտի տեսքը (Screenshot)` Ֆեյսբուքում, «Հանուն Բնության» գրական մրցույթին մասնակցելու նպատակով

______________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ. Սույն ստեղծագործությունն ընդգրկված է «Հանուն Բնության» գրական մրցույթում և ներկայացված է մրցույթային և քվեարկության հետևյալ էջում:

ՆՎԵՐ «ԱՐՎԵՍՏԱՍԵՐԻ» ԿՈՂՄԻՑ. Բնությանը ձոնված ստեղծագործության համար, «Արվեստասեր» ստեղծագործական բլոգ-կայքը՝ որպես ստեղծագործական խրախուսանք հեղինակին, այսուհետև սիրով բաց է անում նրա անվանական բաժինը սույն կայքում՝ հետագա ստեղծագործությունների ներկայացման համար:

Լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան

Գրող, «Հանուն Բնության» գրական մրցույթի հեղինակ, «Արվեստասեր» ստեղծագործական կայքի հիմնադիր


Leave a comment

ԲԱԺԻՆՆԵՐ

Այցելություններ աշխարհից

Flag Counter

ԷՋԱԴԻՏՈՒՄՆԵՐԸ՝ ՍԿՍԱԾ 2015 Թ. Դեկտեմբերից

  • 26,264 совпадения