Արվեստասեր

Home » Հեղինակներ. չափածո և արձակ » Սոնա Վանյան » Սոնա Վանյան (Սոնետ). անձնական լիրիկա

Սոնա Վանյան (Սոնետ). անձնական լիրիկա

Sona Vanyan Sonet

Ես չէի ուզում

Այսօր նրան պատահաբար քո անունով կոչեցի,
Ես չէի ուզում, այդ անունդ շուրթերիցս ընկավ ցած
Ես չէի ուզում, բայց երբ փորձեց ձեռքս բռնել,
Ես դողացի, բայց ոչ նրա ջերմությունից
Ես չէի ուզում, բայց ստեցի, որ սիրում եմ,
Ու գրկեցի ու ինձ թվաց թե դա դու ես…

Հեղինակ՝ Սոնա Վանյան (Սոնետ) 
25.03.2016 թ.

***

Ես հեռանում եմ

Հեռանալ չի նշանակում դադարել սիրել,
Ես հեռանում եմ, որ քեզ դուռ բացեմ,
Որ չդառնամ ձեր ճամփի այն քարը,
Որի վրայով պիտի անցնեք:
Այդ ես եմ գնում, սիրտս այստեղ է,
Նրա զարկերը դեռ զգալու ես,
Բայց ինձ չես գտնի քո տանն այլևս,
Ինձ պարզ հասկացրիր՝ ձեզ խանգարում եմ:
Ես հեռանում եմ, բայց դու խոստացի՛ր,
Որ էլի առավոտյան կնախաճաշես,
Որ սուրճդ շատ չես չարաշահի,
Ու գոնե նրան չդավաճանես:

Հեղինակ՝ Սոնա Վանյան (Սոնետ)

***

Նորից քո մասին

Նորից քո մասին պտտվող մտքերն են
Կարուսել դարձած վեր ու վար անում,
Ու կրկին դեմքիս այն նույն ժպիտն է,
Որ դու չես սիրում՝ կիսահեգնական:
Կիսամերկ հուշերից մնաց ոտնահետք,
Եվ տապակեց սիրտս երկու կողմից,
Հույսիս լամպը թողեցի վառ,
Որ վերադարձիդ ճամփան ուղորդի,
Բայց ճանապարհը բերեց երեքին՝
Հայր, մայր ու որդի…

Հեղինակ՝ Սոնա Վանյան (Սոնետ)
18.03.2016 թ.


Leave a comment

ԲԱԺԻՆՆԵՐ

Այցելություններ աշխարհից

Flag Counter

ԷՋԱԴԻՏՈՒՄՆԵՐԸ՝ ՍԿՍԱԾ 2015 Թ. Դեկտեմբերից

  • 26,291 совпадения