Արվեստասեր

Մի կաթիլ բարություն

Մի կաթիլ բարություն

Ա՜խ, մարդիկ`
Եկեք լինենք բարի,
Եկեք սիրենք իրարու,
Գտնենք այնքա՜ն ուժ,
Որ հանենք չարը
Մեր միջից,
Ջնջե՛նք նախանձը,
Ատելությո՛ւնը:
Եկեք գտնենք այնքա՜ն ուժ,
Որ բարկության պահին մեզ զսպե՛նք,
Չասե՛նք բառեր ցավոտ,
Որի համար զղջանք ավելի ուշ:
Եկեք գտնենք այնքա՜ն ուժ,
Որ մեր դիմացինին սիրենք
Ամբո՜ղջ սրտով,
Որ հետո չլինի էլ ուշ:
Եկեք գտնենք այնքա՜ն ուժ,
Որ ասենք բառեր կարևոր,
Որ չթաքցնենք զգացմունքները մեր,
Լինենք անկեղծ ինքներս մեր
Ու դիմացինի հանդեպ,
Որ չլինի հետո ուշ…
Եկեք գտնենք այնքա՜ն ուժ,
Որ սիրտը կրծող ցավին
Դո՛ւրս գանք դեմ հանդիման,
Գտնենք այնքա՜ն ուժ,
Որ կարողանանք արցունքների միջից
ժպտանք անկե՜ղծ ու նո՜ւրբ,
Լինենք այնքա՜ն ամուր, ուժեղ,
Որ թույլ չտա՛նք անափ ցավին՝
Անագորյուն դարձնի մեր հոգին…
Եկե՛ք, եկե՛ք, եկե՛ք լինենք բարի՜ ու բարի՜,
Զգանք բերկրա՜նքը բարության`
Հոգո՜ւ, մտքի՜, սրտի ներդաշնակությա՜ն…

Հեղինակ՝
Հռիփսիմե Պետրոսյան

© Բոլոր իրավունքները պաշտպանված են: «Արվեստասեր», 2018 թ.
_________________

© «Արվեստասեր» կայքի կանոններով՝ սույն բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են: Կայքում ներկայացված հեղինակային ստեղծագործությունները այլ կայքերում կամ սոցիալական ցանցերում վերարտադրելիս հղումը «Arvestaser.wordpress.com»-ին պարտադիր է:


Leave a comment

ԲԱԺԻՆՆԵՐ

Այցելություններ աշխարհից

Flag Counter

ԷՋԱԴԻՏՈՒՄՆԵՐԸ՝ ՍԿՍԱԾ 2015 Թ. Դեկտեմբերից

  • 26,250 совпадения